կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 17:33
Տարածաշրջան

Էրդողանը Սիրիային սպառնում է նոր ռազմական գործողությամբ

Էրդողանը Սիրիային սպառնում է նոր ռազմական գործողությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան մտադիր է Իդլիբում հետ մղել Սիրիայի օրինական իշխանությունների ուժերին թուրքական պարեկակետերից, եթե նրանք մինչև փետրվարի վերջ չնահանջեն. Yerkir.am-ը տեղեկանում է «Անադոլու» գործակալությունից:

«Իդլիբում մենք բոլոր միջոցները կձեռնարկենք հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Ցավոք Ռուստաստանը չի ցանկանում դա տեսնել: Մեր պահանջները, համապատասխան Սոչիի հուշագրի, այն է, որ սիրիական ռեժիմի ուժերը պետք է հետ քաշվեն մեր պարեկակետերից: Ժամկետը, որը մենք տվել ենք դրանք շրջափակողներին, ավարտվում է: Եթե ռեժիմը հետ չքաշվի՝ մենք կազատենք այդ տարածքները», - նշել է Էրդողանը:

ՌԴ-ն բազմիցս է հերքել, որ փախստականների հոսք չկա, իսկ Իդլիբի շրջանում գտնվող բնակիչները հանգիստ անցնում են այն տարածքները, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ: Էրդողանն արդեն հայտարարել էր, որ եթե իրադարձություններն իր նախատեսածով չընթանան, կվերսկսի գործողությունները, իսկ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը դա որակել էր որպես վատագույն սցենար:

 ԵՄ անդամ 13 երկրների ԱԳՆ ղեկավարները համատեղ կոչով դիմել են հակամարտող բոլոր կողմերին՝ դադարեցնել Իդլիբում ռազմական գործողությունները:

Անդրադառնալով Իդլիբում իրավիճակի սրացման ժամանակ շրջանառվող այն տեղեկություններին, որ ԱՄՆ-ն, ի հակադրություն Ռուսաստանի, Թուրքիա կուղարկի «Պատրիոտ» ԶՀԿ համակարգերը, Էրդողանտ նշեց, որ դեռևս աջակցություն չկա, բայց պետք է ևս մեկ անգամ Թրամփի հետ բանակցություններ անցկացնել: