|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ը Սոմալիի 2 հարավային շրջաններում սով է հայտարարել: Ինչպես հայտնել է Սոմալիին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարկ Բոուդենը, այս շրջաններում երեխաների 30 տոկոսը նորմալ չի սնվում, թերսնումից տառապում է երկրի բնակչության գրեթե կեսը` 3.7 մլն մարդ:
Սոմալիի հետ մեկտեղ սովի են մատնված նաև Ջիբութին, Եթովպիան, Ուգանդան: Դրա հետևանքով ցորենի և մյուս սննդամթերքների գները կտրուկ աճել են: Վերջին կես տարում սովի ու երաշտի պատճառով Սոմալիից 166.000 մարդ է փախել. տեղեկացնում է BBC-ն: