Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ասում են` գեղեցկությունը զոհեր է պահանջում, իսկ ի՞նչ անել, երբ զոհի դերում մարդու առողջությունն է:
Դիետա պահող մարդկանց ուղեղին միշտ պակասում են սննդարար նյութեր, այդ պատճառով բջիջները սկսում են իրենց ուտել. արդյունքում սովի զգացումն ուժեղանում է: Դրան օրգանիզմը պատասխանում է` արտադրելով ճարպաթթուներ, որոնք էլ ուղեղում առաջացնում են սովի զգացում. տեղեկացնում է doctors.am-ը:
Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մասնագետները հայտարարում են, որ այս բացահայտումը հնարավորություն կտա ստեղծելու քաշ կորցնելու թերապիայի ավելի արդյունավետ ու անվնաս մեթոդներ: Փորձարկումից պարզ է դարձել, որ ուղեղում նման քիմիական փոփոխությունները հանգեցնում են նրան, որ մկները դառնում են ավելի թեթև ու նիհար` չուտելու առաջին շրջանում:
«Բջիջը սպասարկելու համար անհրաժեշտ քիմիական ճանապարհը նաև ազդում է ախորժակի կարգավորման վրա: Այս քիմիական ուղու վրա կենտրոնացած թերապիան կօգնի մարդուն ավելի քիչ ուտել ու ավելի ակտիվորեն այրել ճարպերը»,- ասում է հետազոտության ղեկավար բժիշկ Ռաջահ Սինկխը: