կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-01 13:28
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի
Անվավեր

Ըստ հավաստի աղբյուրների՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երևանում ևս մի պալատ է կառուցում՝ այս անգամ կառավարության շենքի պատճեն-նախագծով: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ շինարարությունը, սակայն, չի սկսվել. գլխավոր ճարտարապետ Սերժ Սարգսյանը «նախագիծը» չի հաստատում:
Մենք ենք, մեր պալատը

Նախագահականում տեղի ունեցած վերջին քննարկումից հետո, ասում են, վախենալով այլևս բառ իսկ արտաբերել, «Իշխանը մտածում է»:
Լրջով

Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությունից հետո, ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Ս. Սարգսյանը լրջորեն մտածում է Իշխանա-փոխության մասին:
Գայթակղանք

Շախմատի աշխարհի թիմային չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որը նախագահ Սարգսյանի քավորությամբ ու Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ օրերս է ամուսնացել, ըստ շախմատի ֆեդերացիայի տեղեկությունների, դեռ չի կողմնորոշվում՝ որտեղ անցկացնել մեղրամիսը: Երկու գայթակղիչ առաջարկ կա՝ Մոնտե Կառլո և Կիպրոս:
Ծանր

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի նրա տեղակալ Լևոն Յոլյանը: Վերջինս, սակայն, կտրականապես հերքում է այդ լուրերը: Ասում են՝ Ս. Սարգսյանն է խորհուրդ տվել՝ յոլդ ծանր կպահես:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ