|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցությունը խորհրդանշական առումով տվյալ պետության և անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալության ու որոշակի մտերմության ցուցադրություն են Ռուսաստանի և դրա նախագահի հանդեպ։
Այս առումով այդ գագաթնաժողովում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայությունը համարյա վերջին պահին «զբաղվածությամբ» պայմանավորելն, ակնհայտորեն, լուրջ և իրական պատճառ չի կարող դիտարկվել։
Իրականում փաստացի քաղաքական այս բոյկոտը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ նախ՝ ինքն այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության», իսկ այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից և ամբողջովին ինքնուրույն դերակատար է։
Սեփական հասարակության վրա քարոզչական ազդեցության առումով էլ Պուտինի հետ, իբր, հաշվի չնստող կերպարով Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հենց իր իսկ երկրի ներսում։
Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կհամարձակվի՞ շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո»։