|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշել է հետ կանչել Ասիայի, Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրներից 48 դեսպանների: Այս մասին հայտնել է The New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ The Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը հետ է կանչում 29 դեսպանների:
«Սա ստանդարտ ընթացակարգ է ցանկացած վարչակազմի համար: Դեսպանը նախագահի անձնական ներկայացուցիչն է, և նախագահն ունի լիազորություններ ապահովելու այն երկրներում այն անձանց ներկայությունը, ովքեր առաջ են մղում «Ամերիկան առաջին հերթին» օրակարգը», - New York Post-ը մեջբերել է Պետդեպարտամենտի խոսնակի խոսքերը:
Միևնույն ժամանակ, թերթը նշել է, որ Թրամփի վարչակազմը դեռևս չի նշանակել դիվանագիտական առաքելությունների մշտական ղեկավարներ այն երկրներում, որոնք ԱՄՆ հիմնական գործընկերներ են: Մասնավորապես, Ավստրալիայում, Գերմանիայում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Ուկրաինայում կամ Հարավային Կորեայում ամերիկացի դեսպաններ չկան: