Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հիշեցնենք, որ դասախոսը ձերբակալվել է երեկ` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ա. Մուրադյանը ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի Խ.-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Մուրադյանը համալսարանի երիտասարդ դասախոսներից է` մոտ 45 տարեկան: Նա Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից է, գերազանցությամբ ավարտել է գյուղինստիտուտը և այնտեղ աշխատում է ավելի քան 10 տարի: Որպես համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս` վաստակում է ընդամենը 30 հազար դրամ (0.25 դրույքաչափ): Դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու դասախոսը հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պարտականությունները ստանձնել էր ընդամենը մի քանի օր առաջ:
Yerkir.am-ի լրագրողն այսօր առավոտյան ագրարային համալսարան այցելության ժամանակ ուսանողներից հետաքրքրվեց` արդյո՞ք դասախոսն իրենցից երբևէ կաշառք պահանջել է: Սակայն բոլորն էլ պատասխանեցին, որ նման դեպք չի գրանցվել: Ավելին` նրանք տարակուսանք հայտնեցին կատարվածի վերաբերյալ և նշեցին, որ Մուրադյանի նման դասախոսը չէր կարող նման քայլի գնալ: «Նա այնքան ընկերական ու բարի էր, որ բոլորս նրան սիրում էինք: Այսքան ժամանակ չի եղել, որ մի ուսանողի չզիջի, վատություն անի կամ ուրիշ բան»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ ուսանողներից մեկը:
Դասախոսի հասցեին միայն դրվատանքի խոսքեր հնչեցրեցին նաև նրան ճանաչող դասախոսները, ովքեր սկզբում խուսափում էին զրույցի բռնվել` մտածելով, թե ԱԱԾ-ից ենք:
Ի դեպ, դասախոսի ձերբակալության մասին բուհում ոչ ոք կոնկրետ տեղեկություն չուներ, անգամ` նույն ամբիոնի վարիչ Վոլոդյա Աբրահամյանը: Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկվա կատարվածից մինչև հիմա չի կարողանում ուշքի գալ: «Ես շատ կցանկանայի իմանալ, թե ով է այդ մարդը, ով մեր դասախոսին նման արարքի է մղել»,- ասաց նա և հավելեց, որ Մուրադյանը համալսարանի լավագույն և հեռանկարային դասախոսներից է, լավատեսական խառնվածքով և չափավոր անձնավորություն:
Դիտարկմանը, թե հնարավոր է դասախոսը, կարիքից դրդված, գնար այդ քայլին, Աբրահամյանը պատասխանեց. «Ճիշտ է, այսօր վատ ապրելակերպի արդյունքում է մարդը տրվում նման գայթակղությունների, սակայն Մուրադյան Արամն այդ մարդկանցից չէր: Բացի մեր ամբիոնում դասավանդելուց, նա նաև աշխատում էր համալսարանի ուսումնական մասի վերլուծական բաժնում: Լինելով գյուղի մարդ` նա չափավոր ապրելու կողմնակից էր»:
Թեև ամբիոնի վարիչը համոզված է, որ իրենց ամբիոնի դասախոսն ազատ է արձակվելու, սակայն, եթե գործը հասնի դատարան, Մուրադյանին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: