Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու փաստը հակասում է ՀԱՊԿ կանոններին, բոլոր համաձայնություններին, որոնք ենթադրում են որոշակի պարտավորություններ. այսօր ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի հետ բանավեճի ընթացքում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա` դա քաղաքական գործարք էր, քանի որ խոսքը զենքի, այլ ոչ թե գազի, նավթի կամ ոչխարների մասին է: Ընդ որում` եթե Իսրայելը Ադրբեջանին զենք վաճառած լիներ, Հայաստանը բողոքելու իրավունք չէր ունենա, քանի որ Իսրայելը ՀԱՊԿ անդամ չէ:
Իսկ Արտակ Դավթյանի կարծիքով` դա սովորական առեւտրային գործարք է. զենքը նույնպես ապրանք է, բացի դրանից` նման գործարքները կատարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Նա հավելեց, որ Ադրբեջանն այդ գործարքըի արդյունքում ինչ-որ առումով կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից. սպառազինությունների շահագործման ժամանակ պահեստամասերի, խորհրդատվության կարիք կլինի: ՀՀԿ-ականն ընդգծեց, որ Ադրբեջանը կարող էր այդ սպառազինություններն այլ երկրից գնել: «Ադրբեջանն այդ հարցում խնդիր չունի: Ի՞նչ տարբերություն` Ադրբեջանն այդ զենքը գնել է մեր ռազմավարական դաշնակցի՞ց, թե՞ այլ չեզոք երկրից: Ինչի համար է այդ աղմուկը»,- տարակուսանք հայտնեց նա: