Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձան հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռների` Հայաստանի օդային սահմանը հատելու դեպքին:
Անուշ Սեդրակյանի կարծիքով`մեր դիվանագիտությունը կաղում է, և դրա արդյունքում է, որ որևէ լուրջ արձագանք չկա: «Մեզ անվերջ համոզում էին, որ մեր սահմանը պաշտպանված է ՀԱՊԿ-ով, բայց հիմա պարզվեց, որ մենք ոչ միայն ռազմական արձագանք չենք ունենում, այլ նաև չունենք դիվանագիտական արձագանք: Մեր դիվանագիտությունը շատ վաղուց անարձագանք մի ինստիտուցիա է, որ զբաղված է` աֆրիկյան երկրների հետ ջերմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով»,- ասաց նա:
Իսկ Արտակ Դավթյանի կարծիքով`այս դեպքի առնչությամբ մեր ավիացիայի վարչության պետը պատասխանել է այդ հարցին, և նրա պատասխանը պետք է բավարար գնահատել:
«Նման միջադեպեր պատահում են: Թուրքական կողմն էլ եղանակային պայմաններն է մեջ բերել: Ադրբեջանը, որ ունեցավ նման արկածախնդրություն, ստացավ համապատասխան արձագանք: Թուրքիան փորձ է անում սատարել իրեն դավանակից, իր փոքր եղբորը: Նրանք ահաբեկիչներն են»,- ասաց նա` հավելելով. «Մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել պետք չէ: Եթե մենք գնանք նույն ճանապարհով, որով թուրքերն ու ադրբեջանցիներն են գնում, կնմանվենք նրանց»: