Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը կանգնած է և միշտ էլ կանգնած է եղել լրջագույն մարտահրավերների առջև, հիմա եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը. այսօր լրագրողներին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա խոսքով` մեր երկրում կոռուպցիան անդեմ է, և պատասխանատվությունն ընկնում է գերատեսչությունների վրա:
«Հայաստանում կոռուպցիայի և մենաշնորհների դեմ ցանկանում են պայքարել նրանք, ովքեր կանգնած են դրանց հիմքերում: Իսկ հասարակությունն այս ոլորտում ոչ միայն վերահսկողություն չունի, այլև ընդամենը լղոզված դիտարկումների է տիրապետում: Այդ է պատճառը, որ առաջին քայլով պետք է հրապարակել մոնոպոլիստների անունները: Աշխատանքից ազատելը մոնոպոլիզմի կամ կոռուպցիայի դեմ պայքար չէ, հակառակը` նրանց ազատ արձակելը հնարավորություն է՝ հանգիստ տնօրինելու և վայելելու գողացված միջոցները, դրսում վայելելու հարստությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով պանամական օֆշորի փաստաթղթերին՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ դրանցում որոշ հայ պաշտոնյաների անունների լինելը խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա արդար դատական համակարգ:
«Մարդիկ կարող են 50 միլիոնանոց կոնյակներ գնել և հյուրասիրել պետական ընդունելությունների ժամանակ, պադավատներ օգտագործել, մի հավաքարարի հաստիք կրճատել»,- նշեց նա: