|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ վարչապետի անձի ընտրության մեջ մեծ դեր է խաղացել վրացական մոդելը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նախևառաջ պայմանավորված է նրանով, որ հստակ թվեր հնչեցվեցին տնտեսական աճի վերաբերյալ, բայց գրանցվեց տնտեսական անկում:
«Ինձ մոտ հարց է առաջանում, թե իրականում այս կառավարության փոփոխությունը ի՞նչ ներքին գործոններով է պայմանավորված: Եղավ աճող սոցիալական ընդվզում, եղան ղարաբաղյան ապրիլյան գործողությունները, «Սասնա ծռեր»-ի երևույթը: Այդ սոցիալական դժգոհության համար պետք էր գտնել պահապան շերտ, որպեսզի հասարակությունը բացահայտ հիասթափությունից անցնի սպասման գոտի»,- ասաց Սեդրակյանը: