| 
                            Փոխարժեքներ
                                                        29 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 | 
| EUR | ⚊ | € 446.44 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7824 | 
| GBP | ⚊ | £ 509.98 | 
| GEL | ⚊ | ₾ 140.95 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-06-19 12:51
            12 տարի առաջ - 2013-06-19 12:51  
         
                
            Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ-2013» զեկույցը 29 երկրի մասին:
Փաստաթղթում գնահատվել են մի շարք ոլորտներ, այդ թվում` ընտրական գործընթացները, քաղաքացիական հասարակությունը, դատարանների անկախությունը, կոռուպցիան եւ այլն:
Արձանագրված ցուցանիշների համաձայն` երկրները բաժանվել են 5 խմբի: Այսպես`
ժողովրդավարական երկրներ` Սլովենիա, Էստոնիա, Լատվիա, Չեխիա, Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա
կիսաժողովրդավարական երկրներ` Բուլղարիա, Ռումինիա, Խորվաթիա, Սերբիա, Մոնտենեգրո, Մակեդոնիա
անցումային կառավարություններ կամ հիբրիդային վարչակարգեր` Ալբանիա, Բոսնիա, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
կիսաավտորիտար երկրներ` Կոսովո, Հայաստան, Ղրղզստան
ավտորիտար վարչակարգեր`Ռուսաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ադրբեջան, Բելառուս, Թուրքմենստան, Ուզբեկստան:
Հայաստանի մասով զեկույցում նշվում է, որ 2013-ի նախագահական ընտրություններին երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունների անհասկանալի չմասնակցությունը ի չիք դարձրեց իրապես մրցակցային ընտրություններ անցկացնելու հույսը: Միաժամանակ, Հայաստանը բարելավել է իր դիրքը տեղեկատվական դաշտի ոլորտում:
Իսկ Ադրբեջանի վերաբերյալ նշվում է, որ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելը հնարավորություն չեն տվել առաջընթաց արձանագրել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: