Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2017» զեկույցը:
Ըստ Demokrathaber-ի՝ աշխարհի 195 երկրներից Թուրքիայի վերաբերյալ, մասնավորապես, ասվում է, որ, 2016 թվականի տվյալներով, այն ներառվել է ազատության տենդեցների առումով ամենամեծ անկում գրանցած երկրների շարքում:
Զեկույցի «Ազատ երկրներ» բաժնում ընգրկվել է 87 երկիր: «Մասամբ ազատ» երկրներ բաժնում տեղ է գտել 59 երկիր, որոնց թվում` նաև Թուրքիան, որը, 2015 թվականի համեմատ, ամենաշատ դիրք կորցրած երկիրն է: «Ոչ ազատ երկրների» բաժնում ներառվել է 49 երկիր:
Ի դեպ, «մասամբ ազատ» երկրների ցանկում է նաև Հայաստանը: