| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աշնանը սպասվող ներքաղաքական վերադասավորումների կոնտեքստում հնարավոր է համարվում ինչպես ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Հենց այդ հանգամանքով են ոմանք բացատրում ԲՀԿ-ականների՝ վերջին շրջանում դրսևորվող բավական զուսպ վերաբերմունքն իշխանության նկատմամբ:
 «168 ժամ»-ը գրում է. «ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա կարող է լուծել մի շարք աշխարհաքաղաքական հարցեր: Նոյեմբերին տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը պետք է ստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Դա, ըստ էության, կարող է դիտվել որպես հրաժեշտ Եվրասիական միությանը: Բայց եթե ԲՀԿ-ն դառնում է կառավարող կոալիցիայի անդամ, իսկ Գագիկ Ծառուկյանը վարչապետ, ապա կարելի է սպասել ճիշտ հակառակին, հրաժեշտ Եվրոպական ինտեգրացիային և կանաչ ճանապարհ՝ դեպի Եվրասիական միություն»:
 
 Շարունակությունը կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում