կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-29 13:20
Քաղաքական

Կոալիցիայում լավատես են, բայց որոշողը ՀԱԿ-ն է

Կոալիցիայում լավատես են, բայց որոշողը ՀԱԿ-ն է

ՀԱԿ-ի կողմից երկխոսությանը իր մասնակցությունն առկախելը ոչ լրիվ հավասարակշված եւ ոչ լրիվ կշռադատված քայլ էր, որովհետեւ պատճառը, որ ՀԱԿ-ը բերում է, որեւէ քննադատության չի ենթարկվում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Կոնգրեսի կողմից երկխոսության գործընթացն անսպասելիորեն ընդհատելու հարցին, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա բնորոշմամբ` անցած վեց քննարկումների մթնոլորտը եղել է շատ բարյացակամ, եւ իր մոտ միշտ գերիշխել է այն մտայնությունը, որ պետք է հաջողեն համատեղ գործում, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին հանդիպման ժամանակ դուրս է այդ տրամաբանությունից:

«Կփոխի՞, արդյոք, ՀԱԿ-ն իր մարտավարությունը, կվերադառնա՞ կառուցողական դաշտ եւ հնարավորություն կստեղծվի՞, արդյոք, շարունակելու մեր քննարկումները, այդ ամենը կախված է ՀԱԿ-ի մոտեցումներից` կա'մ կկարողանանք վերադառնալ կառուցողական հուն, ինչին մեր հանրությունը սպասում է, կա'մ կլինի ոչ կառուցողական զարգացում, ինչի արդյունքում, չեմ կարծում, որ որեւէ դրական լուծում լինի հասարակության որեւէ անդամի կամ քաղաքական որեւէ ուժի համար»,- նշեց ՀՀԿ անդամը:

Հարցին` ո՞րը կլինի ոչ կառուցողական լուծումը, Գ. Մինասյանը պատասխանեց, որ «եթե ընթացքը կառուցողական չէ, նշանակում է` ոչ կառուցողական է». «Նման զարգացումները կարող են չափազանց լուրջ խնդիրներ առաջացնել մեր հասարակության համար, բայց ես հույս ունեմ, որ ողջախոհությունը կգերակայի մեր գործընկերների մոտ, եւ իրենք կհասկանան, որ, աշխատանքային քննարկումներից բացի, իրենք այլընտրանք չունեն»: