Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հերթական հարցապնդումն է ուղարկել կառավարությանը` պատասխանատվության պահանջով:
Դաշնակցությունն այս պահանջով այս տարի արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս: «Ի տարբերություն առաջին հարցապնդման, այս մեկում ներկայացվել են նաեւ այն իրավական հիմքերը, ըստ որոնց` կառավարությունը պետք է պատասխանատվության կանչվի իր կողմից ընդունված եւ ԱԺ-ի կողմից հաստատված` կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագիրը չկատարելու մասով»,- մեզ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ԱԺ մայիսի 25-ի նիստում, երբ կառավարությանը անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քննարկվել էր ու դրվել քվեարկության, պատգամավորները, ըստ էության, առաջարկը չէին ընդունել, բայց նրանց քվեարկությունը ցույց տվեց, որ կառավարության նկատմամբ վստահությունն էլ առանձնապես մեծ չէ: Խորհրդարանը պարզապես տապալեց հարցի քվեարկությունը, եւ միայն 13-ը դեմ արտահայտվեցին կառավարությանը անվստահություն հայտնելուն:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ հարցապնդման պատասխանը զայրացրել էր շատերին, քանի որ կառավարությունը ստեղծված իրավիճակի համար մեղքը բարդել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու նախորդ երկու կառավարությունների վրա: Բնականաբար, ցանկացած «ուստա» իր աշխատանքի վատ որակների համար, որպես արդարացում, ունի նախորդի աշխատանքը, ուստիեւ բնական է, որ «տիտանական» աշխատանք կատարող մեր կառավարությունը պետք է նույն կերպ վարվեր: