|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին տնօրեն Թամարա Պողոսյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ նշանակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` մշակութային հարցերով խորհրդական:
Թերթի թղթակցին այդ մասին ասել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ աղմկոտ պատմություններով հայտնի Թ. Պողոսյանը մի քանի ամիս առաջ ազատվեց այդ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից` այնտեղ խոշոր գումարների չարաշահումեր հայտնաբերվելուց հետո: Ավելի ճիշտ, հիմնադրամը լուծարվեց, եւ կարճ ժամանակ անց Թ. Պողոսյանը գտավ նոր գործ եւ նոր հովանավորյալ:
Իսկ ավելի վաղ տիկին Պողոսյանն ՕԵԿ անդամ էր եւ մշակույթի նախարար է դարձել այդ կուսակցության քվոտայով: Երբ ՕԵԿ-ը նրան ետ կանչեց նախարարի պաշտոնից, նա դուրս եկավ նաեւ այդ կուսակցությունից: