| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թերթի տեղեկություններով` ՀՀԿ` երեկ երեկոյան հրավիրած և գործադիր մարմնի մոտ 1,5-ժամյա նիստում քննարկվել է կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը, որն իշխանական վերնախավում սրվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջերս արված հայտարարությունների պատճառով:
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը չէր բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, իսկ Գ. Ծառուկյանը, շրջանցելով փետրվարի 17-ին ստորագրած կոալիցիոն նոր հայտարարությունը, դեռ չի հստակեցնում, թե նախագահական ընտրություններին ում թեկնածությունն է պաշտպանելու: Եվ ՀՀԿ-ն որոշել է վերջնագիր ներկայացնել ԲՀԿ-ին:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում երեկ չէր հերքել, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկել են ԲՀԿ-ի հարցը: Ընդամենը պատասխանել է, որ քննարկել են ներքաղաքական խնդիրներ: «Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ` տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Նիստը տևել է մոտ մեկ ժամ, քննարկվել են ներքաղաքական խնդիրներ, և քննարկումները շարունակվում են»,- ասել է նա:
Թերթի տեղեկություններով` հաջորդ շաբաթ ՀՀԿ-ն կրկին ԳՄ նիստ է հրավիրելու և ավելի է կոնկրետացնելու կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը: Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը տեղյակ չէ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու մասին խոսակցություններին և ասել է, որ ԲՀԿ-ում նման հարց չի քննարկվում: