|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Փետրվարի 7-ին, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ, հանդիպում է տեղի ունեցել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ. տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը։
Հանդիպման ընթացքում նախագահն առաջարկել է ստորագրել մտադրությունների հուշագիր, ըստ որի`կոալիցիոն կուսակցությունները պարտավորվում են պահպանել գործող քաղաքական կոալիցիան 2012 թ. խորհրդարանական ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանում ևս։
Նախաձեռնությունը ջերմորեն պաշտպանել է «Օրինաց Երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը, մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հավանություն չի տվել դրան։
Մեր տեղեկությունների համաձայն` նշված ձևաչափով հանդիպում չի եղել, սակայն հուշագրի նախագիծ է ուղարկվել կոալիցիոն կուսակցությունների նախագահներին` համաձայնեցման և հետագայում ստորագրելու համար։ «Բարգավաճ Հայաստանը», կարծես, տրամադրված չէ պաշտպանել նախաձեռնությունը: