Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից ազատման փաստը սպառնում է վերածվել լուրջ սկանդալի, ինչի արդյունքում, հնարավոր է, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա. գրում է «Ժողովուրդ»-ը:
Բանն այն է, որ կառավարության հունիսի 6-ի նիստում նա հայտարարել էր, թե Էլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն (կա նաև նիստի ժամանակ այդ խոսքերի տեսագրությունը), բայց հետո պարզվել էր, որ աշխատակազմի ղեկավարը նման դիմում չի գրել:
Ասել է թե՝ Յուրի Վարդանյանը պարզապես ստել էր կառավարության նիստում՝ վարչապետի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հավանական է, որ առաջիկայում սպորտի նախարարին նկատողություն հայտարարեն:
Ի դեպ, Վահե Էլոյանն առնչություններ ունի ԲՀԿ-ի հետ, Ծառուկյանն էլ իր հերթին է որոշել հետամուտ լինել այս թեմային ու պատժել տալ մեղավորներին: Նշենք, որ կառավարության վերջին նիստին Յուրի Վարդանյանը չի մասնակցել. նրա փոխարեն գնացել է տեղակալը՝ Արսեն Քարամյանը: