|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումներին մասնակցող ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին այսօր սպասում էին լրագրողների բազմաթիվ հարցերը: Սակայն ակնհայտ էր, որ նա ամենից շատ խուսափում է հենց լրագրողների հետ հանդիպումից:
Երբ քննարկումների սենյակից դուրս եկավ, լրագրողները նրան անմիջապես հարցախեղդ արեցին, իսկ նա ասաց. «Ես զուգարան եմ գնում, իսկ չե՞ք ասի զուգարանի տեղը, ես այստեղ առաջին անգամ եմ»: Որդու կալանավորման հարցի հետ կապված` նա նշեց, որ ամեն ինչ նորմալ է, և ինքը բացարձակապես անհանգստանալու ոչինչ չունի:
«Իրականում ի՞նչ է տեղի ունեցել» հարցին պատասխանեց. «Ոչ մի բան չի եղել, որևիցե բան չի եղել»:
Իր հրաժարականի վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Է, լավ էլի, ինչի՞ մասին եք խոսում»: