Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել: Նրա փոխառության չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար: Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Նա իբրեւ եկամուտ հայտարարագրել է իր՝ դեսպանի աշխատավարձը, որն ամսական կտրվածքով կազմում է 2 հազար 454 դոլար:
Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է: Նա հայտարարագրել է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրեւ «այլ եկամուտ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում