| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է . «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել:
Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելից: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որևէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: