| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահ է, որ Հարկային նոր օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումների արդյունքում կառավարությունը կհանգի ճիշտ լուծումների:Նախարարի խոսքով՝ կառավարության նպատակն է հավասարակշռել բոլորի շահերը և հասնել ճիշտ լուծումների: Այդ մասին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Կառավարության ծրագիրը քննարկվել է գործադիրի փետրվարի 6-ի նիստում: Սպասվում է, որ այն կհաստատվի կառավարության փետրվարի 8-ի արտահերթ նիստում և կուղարկվի Ազգային ժողով: Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ պետական գերատեսչությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել: Եվ միայն արտաբյուջեների մասով պետբյուջեից տարեկան հատկացվում է 29 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, նա նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում արդեն իսկ աշխատավարձի ֆոնդով 30 տոկոսի չափով պարգևավճարներ են նախատեսված: Ջանջուղազյանի խոսքով` կառավարությունն առաջիկայում ընդունելու է պարգևավճարների միասնական մոտեցում ցուցաբերող որոշում, որը գործընթացը կդարձնի կանխատեսելի ու թափանցիկ: Հարցին, արդյոք չի քննարկվել պարգևավճարների փոխարեն աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունը՝ նախարարը դրական պատասխան տվեց և հավելեց. «Չենք գնացել այդ ճանապարհով, քանի որ բազային աշխատավարձի ավելացումն ինչ-որ ժամանակ հետո դադարում է խթանման միջոց հանդիսանալ, իսկ պարգևավճարը հնարավորություն է տալիս լրացուցիչ խթաններ ստեղծել աշխատանքի համար: Երբ մարդը սովորում է իր միջոցների չափաքանակին՝ դա սկսում է այլևս չծառայել իր խթանմանը: Պարգևավճարներ ունենալու տեսակետը մասնավոր հատվածում ևս լայնորեն է կիրառվում»: