կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 14:15
Քաղաքական

Ինձ թույլ չեմ տա միջամտել գործին. Յուրի Վարդանյանը խոսեց

Ինձ թույլ չեմ տա միջամտել գործին. Յուրի Վարդանյանը խոսեց

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին ձերբակալված է: Հիշեցնենք, որ նա փորձել էր Իրան-Հայաստան սահմանով թմրանյութ անցկացնել եւ բերման էր ենթարկվել Կապանի ոստիկանների կողմից: Ինքը` նախարարը, դեռ որեւէ մեկնաբանություն չի արել այս առնչությամբ: Yerkir.am-ի հետ կարճ զրույցում Յուրի Վարդանյանն, ի վերջո, խոսեց:


- Պարո'ն Վարդանյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, վերաբերմունքը Ձեր որդու արարքի նկատմամբ:

- Ես, իհարկե, որպես հայր, մտահոգ եմ եւ ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ կատարվածի համար: Հուսամ` այսպիսի դեպքերի հետ իմ ընտանիքը առաջին եւ վերջին անգամ է առնչվում: Դավիթն ինքնուրույն, կայացած երիտասարդ է եւ իր արարքի համար թող պատժվի օրենքի սահմաններում: Գոնե ես` որպես ծնող եւ պաշտոնատար անձ, ինչպես հայտարարել եմ, ինձ թույլ չեմ տա միջամտել գործին:

 

Այս օրերին տարաբնույթ մեղադրանքներ հնչեցին Ձեր հասցեին` ընդհուպ մինչեւ այն, որ Դուք ԱՄՆ-ում սենատորի ստորագրություն եք իբր կեղծել:

- Ինձ համար առնվազն ծիծաղելի են այդ զավեշտալի, հորինված պատմությունները: Լիովին հասկանում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք այս իրավիճակում առիթն օգտագործելու են ամեն օր իրականության հետ աղերս չունեցող պատմություններով, «տեղեկություններով» հանրությանը ապակողմնորոշելու համար: Փորձ են անում ամեն գնով հեղինակազրկել ինձ, բայց ես այդ ամենին բացարձակապես լուրջ չեմ վերաբերվում եւ չունեմ անհանգստանալու պատճառ:

 

Ի դեպ, մեր թղթակցի հարցին, որ թեեւ քաղաքական որեւէ գործչի կամ կուսակցության մակարդակով չի հնչել իր հրաժարականի պահանջը, բայց հնարավո՞ր է գնա նման քայլի` դա զուտ բարոյական քայլը համարելով, Յուրի Վարդանյանը որեւէ պատասխան չտվեց:

 

Ցանկանում ենք մեր գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ լրատվամիջոցները կարող են yerkir.am-ի նյութերը վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում: