կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 09:39
Իրավական

Յուրի Վարդանյանը փորձում է օգնել որդուն

Յուրի Վարդանյանը փորձում է օգնել որդուն
Թեեւ սպորտի եւ երի­տասարդության հար­ցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտարարում է, թե չի միջամտում որդու քրեական գործին եւ սպասում է արդար դատաստանի, սակայն իրականում այդպես չէ: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նա էլ, ինչպես մյուս բարձրաս­տիճան «հոգատար» հայրիկները, այս օրե­րին հանդիպումների մեջ է իրավապահ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ փորձում է միջնորդություններով հարցը լուծել: Սակայն իրավիճակը բարդ է, քանի որ նախկինում նրան քանիցս նույն ոլորտից զգուշացրել են որդու շահութաբեր «բիզնեսի» ռիսկերի մասին, բայց նա չի խոչընդոտել որդու ազատ ապրելու «սահմա­նադրական իրավունքին»: