Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների հետ հանդիպումների ժամանակ խնդիր է դրվել իր առջեւ, որ ներկայացնի, թե ի՞նչ պատասխան են տվել խախտումներ կատարած կառույցները, նաեւ տեղեկացրեց, որ երեք ժամ քննարկում է ունեցել ՀՀԿ խմբակցության հետ: Նա նշեց, որ, վարչապետի հանձնարարությամբ, բոլորի պատասխանները դրված են կառավարության կայքէջում` նշելով, որ շինարարարության եւ գնումների ոլորտում են հիմնական խնդիրները:
«Պարո'ն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք եւ ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ` մենք էլ ենք մասնակից: Նույն բանը ես Ձեզ մի անգամ ասել եմ, եթե Դուք գալիս եք, այս ամբիոնից հնչեցնում եք այդ թերությունը, պետք է շարունակական գործընթացը լինի, պետք է մարդկանցից ազատվել, անփոխարինելի պաշտոնյա կա՞: Ես զարմացած եմ ուղղակի, կառավարության ղեկավարը`վարչապետը պետք է լուրջ քայլեր անի այս ուղղությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Հիմա գալիս եք խորհրդարանում ներկայացնում եք, բոլորը լսում են, ասում` գնացին խորհրդարանում ասեցին, բայց բան չարեցին: Ես գտնում եմ եւ կարծում եմ, որ բոլոր պատգամավորներն էլ համաձայն են ինձ հետ, որ սա կունենա լուրջ հետեւանքներ, եւ այդ մարդկանցից պետք է ազատվենք, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով, յուրացումներով»,- հայտարարեց ԱԺ նախագահը եւ հավելեց, որ պատասխան չի ակնկալում:
ՎՊ նախագահը թեեւ համաձայնեց ԱԺ նախագահի հարցադրումներին, բայցեւ արդարացավ, որ հրապարակային խոսելն արդեն լավ է, եւ որ երկար տարիներ կուտակված խնդիրները միանգամից լուծելը դժվար է: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահը զարմացած լսում էր, թե ինչպես է արդարանում ՎՊ նախագահը: