|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը: Իր հերթին, վարչապետ Աբրահամյանը ևս շնորհավորել է Կարիմ Մասիմովին Ղազախստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Կարիմ Մասիմովը Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Ղազախստան՝ իրեն հարմար ժամանակահատվածում: