|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ուղիղ մեկ տարի առաջ Հովիկ Աբրահամյանը մեծ գոհունակությամբ սկսեց ԱԺ նիստերի դահլիճի ճոխ «ռեմոնտը», ինչը նախատեսված էր դեռեւս 2000 թվականից, սակայն ուրվագծվեց Արթուր Բաղդասարյանի օրոք, էսքիզավորումը շարունակվեց թորոսյանական ժամանակաշրջանում, սակայն այն վերջնականապես կյանքի կոչելու կամք դրսեւորեց Արգամիչը: Ու թեեւ աշնանը մեծ շուքով բացում արեցին, սակայն մինչ օրս Արգամիչը նույնքան կամք չի դրսեւորում դահլիճի նախագծի հեղինակ, «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ին հասանելիք գումարը վճարելու ուղղությամբ:
Խոսքը 15 միլիոն դրամի մասին է, որից 12-ը` ճարտարապետական աշխատանքների, 3 միլիոնն էլ հեղինակային հսկողության համար է նախատեսված եղել:
Նշենք, որ այս թիվը ներառված է եղել ԱԺ դահլիճի վերանորոգման նախահաշվում, որը հաստատվել է կառավարության կողմից եւ տրամադրվել պետբյուջեից: Կհաջողվի՞, արդյոք, Արգամիչին «քցել» սույն կազմակերպությանը, սակայն «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ն պատրաստվում է դատական հայցով մտնել վարչական դատարան` ընդդեմ Ազգային ժողովի` պահանջելով իրավական ձեւակերպում տալ կատարված աշխատանքներին եւ պարտադրել վճարելու գումարը: