Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Կա՞ն իշխանության ներսում դեմքեր, ովքեր գիտակցում են, թե այս վիճակն ինչ հետևանքների է բերելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, վաղուց արդեն որևէ մեկին չի զարմացնում:
Կանխատեսելի սցենար, հայտնի դեմքեր, ովքեր պետք է անարժանապատիվ խոսք ու կեցվածք ընդունեն, մարդիկ, ովքեր «տուն պահելու» նկատառումներով պետք է ապօրինությունների դիմեն և եռացող գործընթացներ, որոնք յուրաքանչյուր օր, տարբեր վայրերում ու տարբեր իրադարձությունների ժամանակ պայթում են:
Կա՞ն իշխանության ներսում դեմքեր, ովքեր գիտակցում են, թե այս վիճակն ինչ հետևանքների է բերելու` այո´, շատերը չեն ուզում տեղի ունեցողի մաս դառնալ և ով ոնց կարողանում է` խուսափում է ներքաշվել իշխանության անօրինական գործողություններում:
Ե´վ քաղաքական, և´ ուժային մակարդակում որոշները հասկանում են, որ իշխանությունը հավերժ չէ, սակայն իրենց արարքները բռնության կամ մեկ այլ տեսքով արձանագրվում են ու ենթադրում են իրավական և բարոյական պատասխանատվություն, իսկ դրա ժամանակը կգա»,- գրել է Աբրահամյանը: