|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀԿ-ի կողմից Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրելուց հետո Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց իր խիստ անձնական տեսակետը:
Ուրիխանյանն ասաց, որ ինքը վաղուց արդեն չի զարմանում քաղաքական մեծամասնության քայլերից: Կոնկրետ Գալուստ Սահակյանի առաջադրման հետ կապված` նա ասաց, որ «տեղի կունենան ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրություններ, արդյունքներն էլ ինքնին կերևան»:
Հարցին` քառյակն այս պահին ունի՞ միասնական դիրքորոշում այս հարցում, Ուրիխանյանը պատասխանեց. «Որոշումը` Գալուստ Սահակյանին առաջադրելու, եղել է մեկ ժամ առաջ, և, բնականաբար, ես կախարդական փայտիկ չունեմ, որպեսզի ԲՀԿ-ի քաղխորհրդի, առավել ևս` քառյակի նիստ գումարեմ, և միասնական դիրքորոշում ձևավորենք»: