Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին հարց տրվեց. «Երբ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, ռուսաստանաբնակ հայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին և հայտարարություն տարածեցին՝ աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին: Սա արդյոք մեկնա՞րկն է, և Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել: Ի՞նչ առարկայական, գործնական քայլեր ենք տեսնելու»:
Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ արդեն զարմացնում ենք: Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում»: