|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Կառավարության ներկայացրած` «Սպառողական կոոպերացիաների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին նախ դեմ արտահայտվեց «Ժառանգության» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ապա` Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը: Սակայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունն ակնհայտորեն զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Հիմա ի՞նչ եք խորհուրդ տալիս` կոալիցիոն սկզբունքից ելնելով` ամեն ախմախության կողմ պիտի քվեարկենք»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը կոչ արեց որակումներ չտալ: «Հիմա ընդունենք այս օրինագիծը, բայց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ լավ առաջարկություններ, խելամիտ առաջարկություններ ներկայացնենք, եւ կառավարությանը հորդորենք, որ ընդունեն»,- առաջարկեց ԱԺ նախագահը: