Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանին նշանակելով ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի տեղակալ` Սերժ Սարգսյանը ցույց տվեց Հովիկ Աբրահամյանի հանդեպ ունեցած իր անվստահությունը` թեեւ Աբրահամյանը հրապարակայնորեն հայտարարեց, թե որքան հավատարիմ է նախագահին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի հավաստիացմամբ` Սերժ Սարգսյանըայսպես է փորձում կանխել, վերահսկել Աբրահամյանի հնարավոր անսպասելի վարքագիծը: Սաֆարյանը համոզված է, որ այս հրաժարականներով իշխանությունը մի կողմից փորձում է կարգավորել ներքին խնդիրները, իսկ մյուս կողմից` այդ իսկ անձերի բերանով հայտարարում է, թե ամեն ինչ արվում է արդար ընտրություններ անցկացնելու համար, ինչին Սաֆարյանն այդքան էլ չի հավատում:
Սակայն նա խոստովանում է, որ, որպես ԱԺ նախագահ, Հովիկ Աբրահամյանը մյուս ԱԺ նախագահների համեմատ ավելի լավ էր աշխատում: «Աբրահամյանի ժամանակ ԱԺ-ն կենդանության նշաններ էր ցույց տալիս, երբեմն-երբեմն երեւում էր, որ քիչ թե շատ անկախ մարմին է»,- նշեց Սաֆարյանը: