կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 13:35
Սպորտ

Ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես էլ տամ. Ռուբեն Հայրապետյան

Ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես էլ տամ. Ռուբեն Հայրապետյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Դանիայի ազգային ընտրանու դեմ տարած հաղթանակը հերոսություն չի եղել:

 

«Երեկ շատ էին շրջանառվում լուրեր իմ հրաժարականի մասին: Ես նման բան չեմ ասել: Ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես էլ տամ: Ասել եմ` եթե ժողովուրդն այդպես ուզի, ես կանեմ, սակայն ո՞ւր են նրանք: Թող կտրվեն, վիրտուալ աշխարհից գան, նստենք, խոսենք: Միգուցե ես էլ ունեմ սխալներ և չեմ տեսնում:

 

Դանիայի հետ խաղի մասին կասեմ հետևյալը` ազգային հավաքականը ոչ մի հերոսություն էլ չի արել: Տղաներն արել են այն, ինչ պարտավոր էին, և դա կոչել հերոսություն անհեթեթություն է: Այդ դեպքում մեր շախմատիստներն ինչ են անում, դա հերոսություն չէ՞, ի՞նչ է:

 

Հայ ֆուտբոլիստները Մալթայի դեմ խաղում դուրս եկան` իրենց համարելով ֆանտաստիկ ֆուտբոլիստներ և պատժվեցին: Իսկ Դանիայում լավ են խաղացել, բայց հերոսություն չեն արել: Ասեմ ավելին` ճիշտ է, նրանք հաղթել են 0:4 հաշվով, բայց ես սխալներ եմ նկատել և դրա մասին պատրաստվում եմ ասել գլխավոր մարզչին:

 

Դանիայի դեմ շատ լավ խաղաց Վարազդատ Հարոյանը, նա ընդամենը մեկ անգամ գնդակ կորցրեց, այն էլ` դաշտի կենտրոնում: Նրանից շատ գոհ եմ: Կկարողանա Հայաստանի ընտրանին դուրս գալ խմբից, թե` ոչ, ասել չեմ կարող»,- նշել է Հայրապետյանը: