|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պտգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստ է 5 հազար դոլար տրամադրել դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար: Այսօր այդ մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ հորդորելով ոչ թե իրեն հարցախեղդ անել, այլ մի ավելի օգտակար բան անել. «Ես էդ փողը տամ, տարեք, տվեք այդ դերասանին»:
Հիշեցնենք, որ Կարեն Մկրտչյանը ծանր առողջական խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ անհայտ անձինք նրան ծեծի են ենթարկել: Սամվել Ալեքսանյանն էլ ցանկություն է հայտնել նրա հաշվեհամարին փոխանցել 5 հազար դոլար, որովհետև, ինչպես ինքը նշեց. «Կարենը դերասան է, ու ես էլ իրան հավանում եմ` որպես դերասան»:
Լրագրողների դիտարկմանը, թե շատ մարդիկ կան, որ դերասան չեն, բայց օգնության կարիք ունեն, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հա, իրանց էլ ենք օգնում»: