Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 09:27
Հասարակություն

Ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի. ՊՆ նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ»

Ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի. ՊՆ նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ին դիմեց Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը եւ աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին: Մեղադրանքները հրապարակելուց առաջ փորձեցինք ՀՀ ՊՆ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: Սակայն ՊՆ-ն այս հարցմանը եւս արձագանքեց մեռելային լռությամբ: Ինչը կարծես թե ներքին խմորումների արդյունք է:

Բանն այն է, որ ՊՆ լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանը, որը Սերժ Սարգսյանի համագյուղացին է, եւ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լարված հարաբերություններ ունեն: Նույնիսկ ՊՆ խոսնակին արգելված է ՊՆ կայքի հետ գործ ունենալ: Իսկ ի՞նչ էր հայտնել Ոփանյանը: Ըստ նրա՝ Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք է կորզել իր դեմ, թե իբր ինքը կաշառք է վերցրել: «Ես մտածեցի՝ ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի... Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»,- մանրամասնել է Ոփանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում