|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ԱԺ նիստը: Նիստին ներկա է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն «այո»-ի ակտիվ քարոզարշավով է զբաղվելու: Պատգամավորի խոսքով` Մալաթիայի բնակիչները բոլորն էլ «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին:
Հարցին, թե՝ ինչպե՞ս եք անցկացնելու քարոզարշավը, և ի՞նչ ասել է՝ ակտիվ, Ալեքսանյանը պատասխանեց. «Շատ լավ»:
Ուրիշ հարցերի պատգամավորը չցանկացավ պատասխանել` վկայակոչելով իր` վճարովի հիմունքներով հարցազրույց տալու որոշումը: «Քյասիբցել եք բոլորդ, էս ի՞նչ բան ա, սաղդ առանց փողի ուզում եք, որ հարցազրույց տամ»,- կատակեց նա:
Ի դեպ, Ալեքսանյանի կանխատեսումների համաձայն` մեր երկրում բոլորն էլ «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: