Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև 2016 թվականին «Red Eagles» ֆան-ակումբի հետ հանդիպման ժամանակ իր արած հայտարարությանը, թե հավաքականի` Մունդիալ-2018-ում չհայտնվելու դեպքում հրաժարական կտա ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։
«Միանգամից հիասթափեցնեմ նրանց, ովքեր սպասում էին։ Ոչ, ես հրաժարական չեմ տա։ Բոլորիդ ուզում եմ ասել, որ ունեմ ծրագրեր և շարունակելու եմ կատարել դրանք։ Չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել։ Եթե կա այդպիսին, թող մասնակցի ընտրությանը և գլխավորի ֆեդերացիան։ Առայժմ ես ունեմ հստակ ծրագիր և դրանով շարունակում եմ աշխատել։ Այդ ամենը եղել է զուտ ընկերական խոսակցություն։ Ովքեր կասկածում են իմ խոսքի տերը լինելու մեջ, կխնդրեի նրանց, որ շատ խորն ուսումնասիրեն ինձ։ Ես երբևիցէ իմ խոսքը չեմ դրժել և նորից եմ կրկնում` փողոցային կամ ընկերական հանդիպումները պետք չէ դարձնել մատի փաթաթան։ Դուք որևէ մեկին տեսնո՞ւմ եք` ով կկարողանա փոխարինել ինձ»,- ասց նա։