|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալի հետ՝ վերջինից ակնկալելով որոշակի ֆինանսական «ներդրումներ»։ Էլ ավելի «հուզիչ» է ստացվել հանդիպման ավարտը։
Հանդիպման ողջ ընթացքում բանկի պատվիրակությունը հատուկ ուշադրությամբ և ընդգծված հարգանքով է վերաբերվել սեղանի ծայրին նստած վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանին, իսկ հրաժեշտին հատ-հատ մոտեցել, հրաժեշտ են տվել նրան։ Հովիկն ասել է. «Էս ոնց որ շատ եք սիրում Վաչեին, տամ՝ տարեք հետներդ»։ ՀԲ ներկայացուցիչներն արձագանքել են՝ սիրով։ Նրանց գնալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Վ. Գաբրիելյանին դարձնել «նախարար»»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։