|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ըստ Hurriyet-ի՝ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Դուզջե, Բոլու և Քարաբուք շրջաններ:
«Աշխատում ենք, որ գոնե մեկ թոշակառու, մեկ գյուղացի ավելի շատ վարձատրվի, իսկ նա մտածում է, թե ինչպես հարստացնի իր յոթ պորտը: Ա'յ ընկեր, ինչքա՞ն է պետք, ասա` տամ: Ասա՛, Աստված վկա, հիմնադրամ եմ բացելու` քեզ համար փող հավաքեմ, միայն թե ժողովրդի վզից իջիր: Հարցնում ես` ո՞վ է գողը, աշխարհով մեկ նրա անունն են տալիս»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: