Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը: Վերջինիս վերաբերյալ դատարանը գրություն էր ստացել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Ըստ այդմ` ամբաստանյալ Պողոսյանը, ով տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ, առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ դատական նիստին:
Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ ամբաստանյալը դեռ երեկվա նիստին ասել է, թե այսօր նախատեսված է ինչ-որ անալիզների հանձնում, սակայն, ըստ իր տեղեկությունների, Պողոսյանի համար անալիզների հանձնում կամ այլ բժշկական ստուգում նախատեսված չէ:
«Ես չեմ ուզում միտումնավոր գործողություններ կիրառեմ»,- ասաց դատախազը և թվեց շաքարային դիաբետի համար օգտագործվող երեք դեղերի անուններ, որոնք, ըստ նրա, որոշակիորեն պետք է բարելավեին հիվանդի վիճակը: Սակայն, մեղադրողի կարծիքով, ամբաստանյալը հնարավոր է այդ դեղահաբերը չի ընդունում:
Ա. Ամիրզադյանը այդ կապակցությամբ համապատասխան գրություն ներկայացրեց դատարանին:
Դատավոր Գագիկ Պողոսյանը, հիմք ընդունելով ամբաստանյալների բացակայությունը, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 17-ին: