|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանն այսօր դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի միջնորդությունը և ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց՝ 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանի և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` որոշման հրապարակումից հետո ձերբակալված անձինք ձեռնաշղթաներով տեղափոխվեցին ՀՀ արդարադատության նախարարության «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։