Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելել են ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գնահատելով տեղի ունեցածը` նրանք ընդգծել են, որ սա առաջին հերթին հարված էր իշխանություններին ու պետականությանը: Դատապարտելով կատարվածը` Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը հույս են հայտնել, որ իրավապահ մարմինները կպարզեն կատարվածը:
Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է: