|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կարող է ունենալ երկու պատճառ:
Ըստ նրա` պատճառներից մեկն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայրիկյանին հաջողվում էր մարդկանց մոտ վախի մթնոլորտը վերացնել, և նման քայլով հանցագործը փորձեց Հայրիկյանին հակահարված տալ` ապացուցելով, որ վախենալու բան, այնուամենայնիվ, կա:
Եղնուկյանի կարծիքով` երկրորդ պատճառն էլ այն է, որ Հայրիկյանը վերջերս խոսում էր միասնական թեկնածուի մասին, և չնայած այս աղմուկը իշխանություններին ձեռնտու չէ, սակայն մյուս կողմից` իշխանությունների ձեռնտու չէր նաև, որ գուցե ժողովուրդը միասնական դառնար, և ընտրությունները անցնեին երկու փուլով, իսկ այդ դեպքում Հայրիկյանը կհաղթեր: