Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, ի տարբերություն նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչի՝ 51-ամյա Կարինե Էլչակյանի, երեկ «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե չի կարող որևէ մեկին մեղադրել իր տղայի ձերբակալության մեջ, քանի որ նա թշնամիներ չի ունեցել։
«Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել։ Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»,- ասաց տիկին Ռոզան։
Հիշեցնենք, որ մյուս ձերբակալվածի հարազատները մեզ հետ զրույցում պնդել էին, որ մահափորձի պատվիրատուն նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդաև Սեդրակյանն է։ Հավելենք նաև, որ այս գործի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, որը, ըստ Հայրիկյանի, «բավարար անկախություն չունի»: