|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ կառավարությունը հաստատել է Covid-ի դեմ Merck-ի արտադրած դեղահաբը. ըստ Reuters-ի` հայտնել է FDA բժշկական կարգավորող մարմինը:
«Molnupiravir» դեղամիջոցը նախատեսված է ռիսկի խմբում գտնվող մեծահասակների` թեթև և միջին ծանրության հիվանդության բուժման համար:
Սա երկրորդ ներբերանային կորոնավիրուսային դեղամիջոցն է ԱՄՆ շուկայում` Pfizer-ի հաբերից հետո։ Դեռևս պարզ չէ, թե երբ Molnupiravir-ը դուրս կգա վաճառքի։
Նշենք, որ Pfizer-ի մշակած փորձարարական հակավիրուսային դեղամիջոցը COVID-19-ի դեմ` Paxlovid-ը, նվազեցնում է բարդությունների և մահվան ռիսկը 89%-ով։