Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ 1in.am-ը գրել էր, որ, իր տեղեկություններով, Պարույր Հայրիկյանի մահփորձի գործով կա երրորդ ձերբակալված` նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի աները: Yerkir.am-ն արդեն զրուցել է Սեդրակյանի հետ եւ պարզել, որ նրա աները մահացել է նրա ամուսնությունից երկու տարի առաջ: Ուշագրավ է, որ հիմա էլ վերոհիշյալ կայքը Վարդան Սեդրակյանի պարզաբանումից հետո կրկին վերահաստատել է, որ երրորդ ձերբակալված, այդուհանդերձ, կա, եւ որ իրենց աղբյուրները հաստատում են, որ այդ երրորդ ձերբակալվածը Սեդրակյանի ազգականն է:
Yerkir.am-ը ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանից փորձեց պարզել, թե, ի վերջո, երրորդ ձերբակալված այս պահի դրությամբ կա՞, թե՞ ոչ: ԱԱԾ մամուլի քարտուղարի խոսքից պարզվեց, որ այս պահի դրությամբ երրորդ ձերբակալված չկա, նախաքննական մարմնից նրան նման տեղեկատվություն չեն հաղորդել: