Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված դժգոհ բնակիչների հետ: Նշենք, որ վերջիններս Հանրապետության 33 հասցեի բնակիչներն են, որոնց նախորդ նիստերից մեկի ժամանակ ԱԺ նախագահը խոստացել էր հանդիպում կազմակերպել «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչ Վահե Յակուբյանի հետ: Հանդիպումը թեեւ կայացել է, բայց բնակիչները, միեւնույն է, դժգոհ են: Նրանք Հովիկ Աբրահամյանին հայտնեցին, որ հանդիպման ընթացքում հարցը լուծում չի ստացել:
«Շատ շնորհակալ ենք պրն Աբրահամյան, որ կազմակերպեցիք հանդիպում, բայց հարցը լուծումը չստացավ: Ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, հոգուդ ղուրբան, ո՞վ ա վերցրել մեր տարածքը, ո՞ւմ եք ծախել, ըտեղ նենց մարդիկ են, որ մենք գիտենք: Մի հատ էլ դուք խոսեք Վահեի հետ»,- նշեց բնակիչներից մեկը եւ հայտարարեց, որ արդեն վեց տարի է «փողոցում են»:
Բնակիչների զայրացած հայտարարությունները, բղավոցները եւ կոպիտ խոսելաձեւը փոքր-ինչ վրդովեցրին ԱԺ նախագահին, նա պահանջեց, որ իրեն չվիրավորեն, քանի որ ինքն էլ է մարդ: «Դե լավ էլի, ես ձեզ հետ շատ հանգիստ եմ խոսում: Եկել եմ ստեղ, որ ընդհանրապես ինձ չի վերաբերում էս հարցը»,- նշեց Աբրահամյանը:
Բնակիչները դժգոհեցին, որ ամբողջ խնդիրն այն է, որ որքան էլ բարձրաձայնում են, հարցին լուծում չի տրվում: Նրանք պահանջեցին, որ այդ մասին հաղորդվի նախագահ Սերժ Սարգսյանին: ԱԺ նախագահը խոստացավ կատարել այդ խնդրանքը:
Բնակիչների հետ զրույցից հետո Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե չի՞ կարծում, որ գազի գնի թանկացումը եւ, առհասարակ, մի շարք ապրանքատեսակների թանկացումը կհանգեցնի սոցիալական բունտի, ԱԺ նախագահը հայտարարեց, որ այդպես չի կարծում: