կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-04 21:20
Քաղաքական

Եթե սահմանները բացվեն՝ կլինի արտագաղթ, եթե չբացվեն՝ սոցիալական բունտ, մարդիկ ուղղակի հացի փող չեն ունենա․ Ա․ Խաչատրյան

Եթե սահմանները բացվեն՝ կլինի արտագաղթ, եթե չբացվեն՝ սոցիալական բունտ, մարդիկ ուղղակի հացի փող չեն ունենա․ Ա․ Խաչատրյան

Թե ինչ տեմպ կունենա 2020-ին սկսած գնաճը 2021 թվականին կախված է այն հանգամանքից, թե 2021 թվականն ինչ սցենարով կզարգանա, Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա, իսկ մենք լիահույս ենք, որ այդպես էլ կլինի ժողովրդի հուժկու ճնշման տակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝

Խաչատրյանը նշեց, որ ժողովուրդ ասելով նկատի չունի այն մարդկանց, ովքեր իջնում են հրապարակ, որովհետև, ըստ նրա, ամբողջ ժողովուրդն է Փաշինյանի դեմ խոսում՝ նախկին նախագահներ, վարչապետներ, հոգևորականներ, զինվորականներ, մտավորականներ. այս դեպքում դեռ հույս կա, որ երկիրը դուրս կգա այս ճգնաժամից՝ քաղաքական և տնտեսական առումներով:

«Ամեն լրացուցիչ օր, որ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, իր ապիկար թիմը զբաղեցնում է կառավարությունը, որևէ լավ բան չի լինի: Որևէ տնտեսական քաղաքականություն չի ներկայացվել: Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը կայանում է նրանում, որ իրենք ոչինչ չեն անի, մարդիկ թող իրենց գլխի ճարը տեսնեն: Որևէ փոփոխություն չի լինի: Վերջապես, չմոռանանք վարչապետի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հայտարարությունները՝ քովիդի արդյունքում կարող ենք 30 մլրդ դոլարի արտադրանք արտահանել, հետո օրինակ բերեց ընդամենը ալկոգելը, հայտարարեց՝ եթե ուզում ես լավ ապրել, օտար լեզու սովորիր, մաքուր հագնված գնա դաշտ: 2.5 տարում ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Այս մարդկանց կարծիքով ՀԴՄ-ն է, առևտուրն է տնտեսական աճի խթանը, բայց առևտրի ոլորտում տեսնում ենք 20 տոկոս անկում: ԿԲ-ում կառավարության հաշիվների վրա դեկտեմբերի 25-ի դրությամբ 280 մլրդ դրամ կար, 580 մլրդ դրամ արտաքին պարտքի ավելացման պայմաններում: Այսինքն՝ եթե կառավարությունը չգնար, պարտք չվերցներ, ուղղակի մեկ լումա չէր ունենա»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: